«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Անհավանական ցինիզմ և ստորություն»

«Անհավանական ցինիզմ և ստորություն»
25.04.2025 | 18:08

Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել ՀՀ-ում ԵՄ-ի դիտորդական առաքելության կողմից հրապարակման մեջ «Ցեղասպանություն» բառով գրառումը հեռացնելու քայլը։

Ապրիլի 24-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը X-ի էջից հեռացրել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որը «Ցեղասպանություն» բառն էր պարունակում, այնուհետև տեղադրել է նոր գրառում, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» բառը և փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։

«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,- նշվում է գրառման երկրորդ հատվածում, որը նույնն է երկու հրապարակումներում։

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ